Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել տրիբունալի առաջ. ստորագրահավաք

Մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել տրիբունալի առաջ. ստորագրահավաք
04.10.2020 | 14:05

«Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը» գրքի հեղինակ Թոմաս Լեխ Բուչեքը Change.org կայքում ստորագրահավաք է սկսել, որով առաջարկում է մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ: Ստորագրահավաքին արդեն միացել է 3100 մարդ:


«Ամբողջ աշխարհի քաղաքացիների անունից խնդրում ենք ռազմական տրիբունալ սկսել 1988-2020-ին Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների գործով: Խաղաղ բնակչության դեմ հանցագործությունները սկսվել են 1988-ին՝ Սումգայիթում։ Այնտեղ սպանվեց հայ քաղաքացիական բնակչությունը։ Դա Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի սկիզբն (հայկական հողեր 2800 տարվա ընթացքում, որտեղ բնիկ բնակչության 99 տոկոսը հայեր են) էր։ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվել է խաղաղ գյուղերի վրա՝ սպանելով հայ բնակչությանը։ Հայաստանը ագրեսոր չի եղել։ Նա միայն պաշտպանվում է։ Մենք խնդրում ենք դատարանին պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հանուն խաղաղության ամբողջ աշխարհում»,- նշված է ստորագրահավաքի նկարագրության մեջ:

Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ